• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության Փարիզում

24 փետրվարի, 2022

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարթինգը Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։ Շքանշանը տիկին դը Հարթինգին հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը Հայաստանի անունից երախտագիտություն է հայտնել տիկին դը Հարթինգին՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման հարցում կարևոր ներդրման համար՝ հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման տարիները (1992-1996) համընկել են Հայաստանի ու Արցախի համար ամենածանր շրջաններից մեկի հետ։ Տիկին դը Հարթինգն իր շնորհակալական խոսքում ջերմությամբ վերհիշել է Հայաստանում իր աշխատանքի տարիները և ներկաների հետ կիսվել իր գործունեության ամենահետաքրքիր դրվագներով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: